Dental Clinic Manager

Ատամնաբուժական կլինիկաների համար

Ամբողջ կլինիկան`մեկ ընդհանուր էջում

Dental Clinic Manager-ը ատամնաբուժական կլինիկայի աշխատանքային համակարգ է։ Հանդիպումները, հաճախորդների քարտերը, ատամնային նշումները, վճարումներն ու հիշեցումները մեկ տեղում են՝ յուրաքանչյուր կլինիկ իր էջով։

Հայերեն · անգլերեն · ռուսերեն3 դեր՝ ադմին, բժիշկ, ManagerԵրևան ժամային գոտի
Ժամանակակից ատամնաբուժական կլինիկայի ընդունարան
3լեզու՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն
01

Ինչ է սա

Կլինիկայի ամբողջ օրը՝ մեկ աշխատանքային տեղում։

Ընդունարանը, կաբինետը և ղեկավարը աշխատում են նույն համակարգում։ Այցը, հաճախորդի քարտը, ատամի նշումը, վճարումն ու հաջորդ կանչը զետեղված են կողք կողքի։

1

Օրը սկսվում է գլխավոր էջից

Այսօրվա հանդիպումները, ամսվա այցերը, ամսվա եկամուտը և ակտիվ հաճախորդները երևում են միանգամից։

2

Ամեն կլինիկա տեսնում է իր աշխատանքային պատուհանը

Ադմին-բժիշկը վարում է ամբողջ կլինիկան։ Բժիշկը բացում է իր գրաֆիկը։ Manager-ը գրանցում է այցերն ու հաճախորդներին։

3

Կարգավորված է Երևանի ժամանակով

Ժամը Երևանինն է, շաբաթը սկսվում է երկուշաբթիից, գումարը՝ դրամով։ Արժույթը կարելի է փոխել։

Ատամնաբուժական աթոռ լուսավոր կաբինետում
Ընդունարանից մինչև բուժում, հաճախորդի քարտի բացումից մինչև բուժման պատմություն
02

Ում համար է

Երեք աշխատանքային տեղ, մեկ կլինիկա։

Կաբինետ

Բժիշկ

Տեսնում է իր աշխատանքային գրաֆիկը, հաճախորդները և իրենց բուժման պատմությունը

  • Անձնական գրաֆիկ՝ «Իմ գրաֆիկը»
  • Հաճախորդի նշումներ և ատամնային քարտեզ
  • Այցի նշումներ
  • Վճարումների դիտում

Ընդունարան

Manager

Վերահսկում է գրաֆիկը, կատարում լրացումներ, տեղափոխումներ և հիշեցումներ

  • Հանդիպումների ստեղծում և խմբագրում
  • Բժշկի օրացույց
  • Հաճախորդների քարտեր
  • Կանչի հիշեցումներ
03

Հնարավորություններ

Այն, ինչ կլինիկան անում է ամեն օր։

Հանդիպումներ

Նոր այց, խմբագրում, մի քանի ծառայություն մեկ ժամադրության մեջ, տևողություն և ատամների ընտրություն։ Կարգավիճակները՝ պլանավորված, ավարտված, ավտոմատ ավարտված, չեղարկված։ Օրվա աշխատանքային գրաֆիկը երևում է էջի բաժիններ պատուհանում:

Հաճախորդներ

Անուն, հեռախոս, էլ. փոստ, ծննդյան օր, հասցե, բժշկական պատմություն և նշումներ։ Փնտրում անունով, հեռախոսով կամ փոստով։ Ակտիվ և պասիվ կարգավիճակ։

Ատամնային քարտեզ

Այցի ժամանակ նշվում են ատամները։ Հաճախորդի քարտում յուրաքանչյուր ատամ ունի իր նշումը, բուժման ամսաթիվը և նկարները։

Ծառայություններ

Անուն, նկարագրություն, գին, տևողություն, զեղչի տոկոս և կատեգորիա. թերապիա, պրոթեզավորում, վիրահատություն, էսթետիկա կամ ձեր սեփական ցանկը։

Վճարումներ

Կանխիկ, քարտ կամ բանկային փոխանցում։ Վճարը կապվում է այցին կամ գրանցվում առանձին, բժշկի անունով։ Ամսվա եկամուտը հաշվվում է ինքնուրույն։

Վիճակագրություն և հիշեցումներ

Ընտրված օրերի միջակայքով՝ այցերի քանակ, եկամուտ ըստ բժշկի, ամենապահանջված ծառայությունները, ակտիվ և պասիվ հաճախորդներ։ Հիշեցումները ցույց են տալիս, թե ում կանչի օրն արդեն հասել է, և քանի օր է ուշացել։

Ատամնային քարտեզ

Ատամնաշարը՝ 3D մոդելով

Վերին և ստորին ծնոտների ամբողջական մոդելը կարելի է պտտել ու դիտել տարբեր կողմերից։

04

Մոդուլներ

Բացեք մի բաժին և տեսեք, թե ինչ է անում։

Խորհրդատվության սենյակԱտամնային մոդել և էվկալիպտԴասավորված ատամնաբուժական գործիքներԿլինիկայի ընդունարան

Գրանցումը նշվում է օրացույցի վրա

  • Բժշկի օրացույցից երևում է, թե ով երբ է ազատ
  • Մեկ այցին կարելի է կապել մի քանի ծառայություն
  • Կարգավիճակը փոխվում է այցի հետ միասին
05

Օրվա ընթացք

Հինգ քայլ մեկ հաճախորդի համար

Քայլ 1

Ծրագրի գործարկում

Ադմինը տեսնում է այսօրվա ցանկը, ամսվա եկամուտը և ակտիվ հաճախորդների թիվը։

Քայլ 2

Ընդունարանում կատարվում են գրանցումներ

Manager-ը գտնում է հաճախորդին հեռախոսով կամ ստեղծում նոր քարտ և դնում ժամը բժշկի օրացույցում։

Քայլ 3

Բժիշկի հաճախորդի քարտում կատարում է գրանցում

Բժիշկը բացում է իր գրաֆիկը,նշում է համապատասխան ատամի պատկերը՝ բուժումն ու նկարը կցելու համար։

Քայլ 4

Վճարը գրանցվում է

Գումարը կապվում է հաճախորդին և բժշկին. կանխիկ, քարտ կամ փոխանցում։

Քայլ 5

Հաջորդ կանչը դրվում է

Հիշեցումը հաշվում է հաջորդ օրը։ Երբ օրը գա, անունը կհայտնվի հիշեցումների ցանկում։

Հանգիստ խորհրդատվության սենյակ
06

Լեզու և օր

Հայերեն լեզվով, Երևանի ժամանակով

  1. 01Ամեն աշխատակից բացում է իր էջը. ղեկավարը՝ ամբողջ կլինիկան, բժիշկը՝ իր գրաֆիկը, Manager-ը՝ ընդունարանը։
  2. 02Այցը, քարտը և վճարը մնում են իրար կողքի։
  3. 03Հիշեցումը ցույց է տալիս, թե ում պետք է զանգել այսօր։
  4. 04Գումարը դրամով է, և արժույթը կարելի է փոխել։
ՀայերենԱնգլերենՌուսերեն

Լեզու

Հայերենը հիմնական լեզուն է, բայց ծրագիրը կարող եք գործարկել նաև անգլերենով և ռուսերենով

Ամեն աշխատակից ընտրում է իր լեզուն։ Ընդունարանը կարող է աշխատել հայերեն, բժիշկը՝ ռուսերեն կամ անգլերեն, և բոլորը տեսնում են նույն կլինիկան։

07

Հարցեր

Հաճախ տրվող հարցեր

Կլինիկայի ներսի համակարգն է՝ ընդունարանի, բժշկի և ղեկավարի աշխատանքի համար։

Ամբողջական վիճակագրությունն ու կարգավորումները ադմին-բժշկինն են։ Բժիշկը տեսնում է իր գրաֆիկը, հաճախորդների նշումները և վճարումները։ Manager-ը վարում է հանդիպումները, հաճախորդներին, օրացույցը և հիշեցումները։

Այո։ Հանդիպմանը կցվում է ծառայությունների ցանկ, յուրաքանչյուրն իր գնով, տևողությամբ և զեղչով։ Ծառայությունները խմբավորվում են կատեգորիաներով։

Հաճախորդի համար օրացույցում նշվում է հաջորդ հանդիպման ամսաթիվ և մեկնաբանություն։ Երբ օրը հասնում է կամ անցնում է, անունը հայտնվում է Հիշեցումներ էջում՝ ուշացման օրերի թվով։ Մենյուում երևում է սպասող կանչերի քանակը։

Ատամի գրառմանը կցվում են նկարներ։ Դրանք մնում են այդ հաճախորդի այդ ատամի քարտում, բուժման նշման և ամսաթվի կողքին։

Հայերեն, անգլերեն և ռուսերեն։ Ամեն աշխատակից ընտրում է իր լեզուն։

Սպիտակ ատամնային մոդել տաք լույսի տակ

Dental Clinic Manager

Կլինիկան արդեն ունի իր աշխատանքային տեղը։

Սկսեք այսօրվա գրաֆիկից. հաճախորդը, վճարն ու հաջորդ կանչը արդեն նույն տեղում են։